կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-10 17:01
Քաղաքական

ԲՀԿ ներկայացուցիչներն արդեն նախագահի նստավայրում են

ԲՀԿ ներկայացուցիչներն արդեն նախագահի նստավայրում են

Այսօր նախատեսված էր ՀՀ նախագահի պաշտոնական հանդիպումը ԱԺ ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունների ներայացուցիչների հետ՝ քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում: Նշենք, որ հանդիպման  պաշտոնական հրավեր ուղարկվել էր խորհրդարանական բոլոր չորս ոչ իշխանական խմբակցություններին, սակայն «Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցությունները մերժել են այդ հրավերը:


Քիչ առաջ սկսվել է Սերժ Սարգսյանի հանդիպումը ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչների հետ: Ավելի վաղ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, թե  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից նախագահի հետ հանդիպմանը մասնակցելու են Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը եւ Ստեփան Մարգարյանը:

 

Նշենք, որ լրագրողները նկատել են նախագահական նստավայրին մոտեցող ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանին ու Ստեփան Մարգարյանին: