|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի՝ այսօր երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ընդունելություն, որի ժամանակ նախագահներ Սարգսյանը և Դոդոնը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով: Նախագահներն անդրադարձել են Մոլդովայի նախագահի Հայաստան կատարած պաշտոնական այցի առաջին օրվա արդյունքներին, միջպետական հարաբերությունների զարգացման ներուժին և հեռանկարին, երկու ժողովուրդների պատմական առնչություններին, ինչպես նաև հայ-մոլդովական բարեկամության ամրապնդման գործում Մոլդովայի հայ համայնքի զգալի դերակատարությանը:
Երկու երկրների նախագահները վերահաստատել են միջպետական հարաբերությունները զարգացնելու և համագործակցությունը խորացնելու ուղղությամբ ակտիվորեն առաջ շարժվելու, նախանշած համատեղ ծրագրերն ու գաղափարները կյանքի կոչելու պատրաստակամությունը՝ բաժակ բարձրացնելով Հայաստանի և Մոլդովայի բարեկամության և համագործակցության հետագա ամրապնդման, երկու պետությունների ու ժողովուրդների խաղաղության և բարօրության համար: