|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի գլխավորած պատվիրակությանը. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
«Ուրախ եմ և հուսով, որ ԵԱՀԿ-ում Ձեր նախագահության ընթացքում անվտանգության և համագործակցության ապահովման ավելի մեծ արդյունքներ կարձանագրենք»,- ողջունելով Աժուբալիսին` ասել է Ս.Սարգսյանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին ԵԱՀԿ կառույցների կողմից ցուցաբերվող աջակցությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Այդ համատեքստում դրական են գնահատվել Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքները:
ԵԱՀԿ գործող նախագահը նշել է, որ չպետք է կանգ առնել և անհրաժեշտ է այդ դրական ելակետից շարունակել բանակցությունները: