կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-23 19:42
Հասարակություն

"Արմենիա"-ի անձնակազմը` նախագահի նստավայրում

"Արմենիա"-ի անձնակազմը` նախագահի նստավայրում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է շուրջերկրյա ճանապարհորդություն իրականացրած «Արմենիա» առագաստանավի անձնակազմին:

Նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակություն է հայտնել հայապահպանման, մշակութային արժեքների հաշվառման և փաստագրման կարևոր աշխատանքի հաջող ավարտի կապակցությամբ: Անդրադառնալով նավարկության ընթացքում աշխարհի տարբեր երկրների հայ համայնքների ներկայացուցիչների հետ շփումներին՝ նա ասել է. «Այս աշխարհաշուրջի ընթացքում բոլոր համայնքների ակտիվությունը, շփման ցանկությունը մեկ անգամ ևս փաստում են, որ այս աշխատանքը, իրոք, անհրաժեշտություն էր»:

Գիտարշավի ղեկավար Զորի Բալայանը Սերժ Սարգսյանին պատմել է շուրջերկրյա նավարկության ընթացքում իրենց բաժին հասած դժվարությունների և փորձությունների, ինչպես նաև նվաճումների մասին:

Հանդիպման ավարտին գիտարշավի անդամները նախագահ Սերժ Սարգսյանին են հանձնել մեր պետության դրոշը, ինչպես նաև Արցախյան պատերազմում նահատակված անմահ հերոսների մասին գիրքը, որոնք նավարկության ողջ ընթացքում եղել են իրենց հետ: