Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուին. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Զրուցակիցները կարևորել են ԵԱՀԿ տարբեր կառույցների, այդ թվում` Խորհրդարանական վեհաժողովի հետ Հայաստանի համագործակցությունը` ընդգծելով հատկապես ժողովրդավարական բարեփոխումների, անվտանգության, մամուլի ազատության, ոստիկանության համակարգի բարեփոխումների և մի շարք այլ ուղղություններով համատեղ աշխատանքը:
Հանրապետության նախագահի խոսքերով` Խորհրդարանական վեհաժողովը լավ հարթակ է ԵԱՀԿ մասնակից երկրների քաղաքական ուժերի և գործիչների փորձն ու կարողություններն օգտագործելու, կազմակերպության աշխատանքներում ներդնելու համար:
ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էֆթիմիուն նշել է, որ Խորհրդարանական վեհաժողովը մարմնավորում է ԵԱՀԿ-ի համար կարևոր արժեքներ` խաղաղություն, անվտանգություն, բարեկամություն և համագործակցություն: Նա ընդգծել է, որ կազմակերպությունն այդ սկզբունքներին և արժեքներին համապատասխան ջանադրաբար աշխատում է: Պետրոս Էֆթիմիուն գոհունակությամբ է խոսել Վեհաժողովի շրջանակներում հայկական պատվիրակության ակտիվ աշխատանքի մասին: