Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախկին ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Մխիթար Հարությունյանին` «Մորի պլազայի» տիրոջը, որը, ըստ «Հրապարակի» աղբյուրների, «Պլազան» կառուցելու համար վարկեր է վերցրել եւ դժվարությունների առաջ կանգնելով այն վարձակալության տվել, Հովիկ Աբրահամյանը խոստացել է դարձնել Կոտայքի մարզպետ: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթն ու հավելում:
«Հիշեցնենք, ԲՀԿ-ական Մխիկի զարմիկը՝ պատգամավոր Դավիթ Քոչարյանը, վերջերս Հրազդանում վեճի ժամանակ կրակել էր` «տորպեդահարելով» այս ծրագիրը:
Ժա՞մն է արդեն իրիկնահացի՝ հարցրինք մարզպետ Կովալենկո Շահգալդյանին: Վերջերս Կոտայք եկած Հովիկ Աբրահամյանը կարծես այդ հարցն էլ է շոշափել: «Առաջին անգամ ձեզնից եմ լսում, տեղյակ չեմ, չեմ էլ ուզում որեւէ մեկի հետ այդպիսի հարց քննարկել»: Ասում են` Ձեզ դարձնելու են պատգամավոր: «Ասում են` ուռին աղջիկ էր ինձ պես, մնում էր յարին ու չեկավ նա տես. շատ բան են ասում, չկա նման բան, ես, ինչպես տեսնում եք, դեռ պաշտոնավարում եմ»:
Մանրամասները` երթի այսօրվա համարում