|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հայ մարդուն հարիր չէ հայ կնոջը, մորը, քրոջը, ինչ-որ գործընթացների հետ կապված, անհիմն, անհարկի անձնական վիրավորանք հասցնելը, նման մարդկանց անվանում են պեդերաստ, հայ իրականության մեջ հայ մարդուն հարիր չէ նման բառի արժանանալը. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը` անդրադառնալով նախկին նախարար, վերջերս ԲՀԿ շարքերը լքած Գևորգ Պետրոսյանի հայտարարություններին:
Հիշեցնենք, որ Պետրոսյանը պնդում է, որ իրեն կուսակցությունից հեռացնելու որոշումն անօրինական է: Նրա խոսքով`Նաիրա Զոհրաբյանն ուղղակի քանդում է կուսակցությունը: «Նա ասելիք չունի ո\'չ համագումարում, ո\'չ էլ քաղաքական խորհրդի նիստում: Զոհրաբյանին պարզապես հակացուցված է քաղաքականությամբ զբաղվելը»,- ասել էր նա:
Խոսելով ԲՀԿ-ում տեղի ունեցող գործընթացների մասին` Խաչատրյանը հայտնեց, որ ներկայումս կուսակցությունում մոնիթորինգ է ընթանում: «Ըստ ունեցած ֆինանսական հնարավորությունների ՝ կուսակցական կառույցներ, որոշակի գրասենյակներ կփակվեն, որոնք պահելն օպտիմալ չէ: Ոմանք գուցե հեռանան կուսակցությունից»,- ասաց նա՝ նշելով, որ մեկ ամիս անց իրենք կամփոփեն կատարած աշխատանքները: