|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Պատիվ ունեմ» դաշինքում է լինելու նաեւ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ գյումրեցի Մարտուն Գրիգորյանին նախընտրական ցուցակ ներառելը առաջարկվել է ՀՀԿ-ի կողմից՝ վստահ լինելով, որ վերջինս կարող է դաշինքին Գյումրուց ձայներ բերել:
Նշենք, որ տարիներ առաջ, երբ Գրիգորյանը առաջադրվում էր ԲՀԿ ռեյտինգային ընտրակարգով, մշտապես ձայների մեծամասնությունը բաժին էր հասնում նրան, քանի որ նա Շիրակի մարզում կարողանում էր ձայներ հավաքել իր շրջապատի միջոցով: Գրիգորյանը մշտապես պայքարի մեջ է եղել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուլասյանի հետ, բայց այս խորհրդարանում Գրիգորյանը չկա:
Հիմա որոշում կա նորից պայքարել պատգամավորական մանդատի համար, այս անգամ՝ ՀՀԿ-ի հետ: Երեկ՝ ողջ օրը, փորձեցինք տեղեկությունները ճշտել Գրիգորյանից, սակայն վերջինս ողջ օրվա ընթացքում մեր հեռախոսազանգերին չարձագանքեց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում