Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ»-ն այսօր, հղում կատարելով իր աղբյուրներին, գրել էր, թե ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյանին` «Մորի պլազայի» տիրոջը, Հովիկ Աբրահամյանը խոստացել է դարձնել Կոտայքի մարզպետ:
Երբ այս տեղեկությունը yerkir.am-ը փորձեց ճշտել նախկին պատգամավորից, նա, առանց լսելու մեր հարցը, նախ պատասխանեց. «Ախպոր նման, ես քաղաքական հարցերի հետ գործ չունեմ, ես երկրապահ մարդ եմ, զբաղված եմ երկրապահ գործերով, մամուլ էլ չեմ նայում»:
Երբ տեղեկացրինք, որ տեղեկություններ կան, թե նրան ցանկանում են մարզպետ նշանակել, Հարությունյանը ծիծաղելով ասաց. «Չեմ հավատում ըտենց բան գրած լինի: Ցա’վդ տանեմ, կարող ա՞ կատակ ես անում: Ես մամուլ չեմ նայում, քաղաքականությունով էլ չեմ զբաղվում»:
Նշենք, որ Մխիթար Հարությունյանը վաղուց դուրս է եղել ԲՀԿ կուսակցությունից:
Մեր տեղեկություններով` նրա և ԲՀԿ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները էլ ավելի լարվել են հատկապես ԲՀԿ վերջին համագումարից հետո, երբ նույն օրը հրավիրված ԵԿՄ համագումարի ժամանակ պարզ դարձավ, որ Մխիթար Հարությունյանն ընտրվել է ԵԿՄ վարչության փոխնախագահ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Ծառուկյանը որոշ շրջանակների մոտ նրան անգամ «ստուկաչ» է անվանել: