| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            
Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը մինչև 2015 թվականը երկարաձգել է պայմանագրի ժամկետը Sauerland Event գերմանական պրոմոութերական ընկերության հետ. հայտնում է Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը:
«Ուրախ եմ, որ մարզիչներիս հետ աշխատանքս շարունակելու հնարավորություն կունենամ»,- նշել է Արթուր Աբրահամը:
 Ավելի վաղ նա ասել էր, որ եթե Sauerland Event-ը  համաձայնության չգա իր փաստաբանի հետ (տարաձայնությունը հոնորարների  վերաբերյալ էր), ապա ինքը չի մենամարտի ո'չ օգոստոսի 24-ին, ո'չ ավելի  ուշ:
 Այսպիսով, սուպերմիջին քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի  աշխարհի նախկին չեմպիոն, հայազգի Արթուր Աբրահամը (36-4, 21) ռինգ է  վերադառնալու օգոստոսի 24-ին, մենամարտը նախանշված է Գերմանիայի Շվերինե  քաղաքում:
 Արթուր Աբրահամը մենամարտելու է 30-ամյա Վիլբեֆորս Շիհեփոյի  (20-6, 15) հետ: Վերջինը աֆրիկյան Նամիբիա պետությունից է, Շիհեփոյին  կոչում են նաեւ Սեւ Մամբա: