Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության' ապրիլի 10-ի նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ 3 տարբեր համայնքներում համայնքի ղեկավարի, դրանցից մեկում նաեւ ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու ծախսերը հոգալու համար միջոցներ տրամադրելու որոշման նախագիծը:
Ըստ այդմ' արտահերթ ՏԻՄ ընտրություններ պետք է անցկացվեն Լոռու մարզի Յաղդանի, Արագածոտնի մարզի Արագածի և Գեղարքունիքի մարզի Այգուտի գյուղական համայնքներում, իսկ Յաղդանում' նաև ավագանու արտահերթ ընտրություներ: Բոլոր համայնքներում միասին ընտրությունները կազմակերպելու և անցկացնելու համար կպահանջվի մոտ 3 միլիոն 143 հազար դրամ:
3 համայնքներից 2-ում` Յաղդանի համայնքապետ Վալենտինա Կերխանաջևան ու Այգուտի համայնքապետ Հենրիխ Գաբրիելյանը մահացել են, իսկ Արագածի համայքնապետը հրաժարական է տվել այլ աշխատանքի տեղափոխվելու կապակցությամբ:
Հետաքրքիր են, թերևս, Յաղդանում նոր ավագանու ընտրության անհրաժեշտության առաջացման պատճառները: 2012 թվականի սեպտեմբերի 9-ին Յաղդանի գյուղական համայնքի ավագանու` օրենքով սահմանված 5 անդամներից փաստացի ընտրվել են 5-ը: Հետագայում' 2013 թվականի հուլիսի 29-ին, ավագանու անդամ Պատվական Մելիքսեթյանի լիազորությունները դադարեցվել են՝ անհամատաեղելի պաշտոնի անցնելու հիմնավորմամբ: Համայնքի ավագանու անդամներ Արամ Ջանջուղազյանը և Գագիկ Պետրոսյանն էլ 2014 թվականի մարտի 5-ին հրաժարականներ են ներկայացրել՝ այլ աշխատանքի անցնելու հիմնավորմամբ: Այսինքն' անհնար է դարձել համայնքի ավագանու հետագա նիստերի անցկացումը: