ԱՄՆ Վիրջինիա նահանգի գրադարանն այրել է 250 հազար կտոր գիրք` գրադարանի ծախսերը կրճատելու նպատակով: The Washington Post-ը տեղեկացնում է, որ այդ գրքերը հատուկ էին ընտրվել այրելու համար: Ըստ գրադարանի աշխատակիցների` գրքերից ազատվելու դեպքեր եղել են նաեւ անցյալում, սակայն այն ժամանակ գրքերը տրվել է մի խմբի, որը կոչվել է «Գրադարանի ընկերներ»: Նրանք վաճառել են գրքերը եւ գումարը տրամադրել գրադարանին: Սակայն այս անգամ այդ խմբին որեւէ գիրք չի տրվել եւ որեւէ մեկը չի բացատրում` ինչու: