Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու նպատակով, ինչպես նաեւ պետական շահերի խախտման վերաբերյալ ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերով 2012թ. ընթացքում դատախազության մարմինների կողմից հարուցվել է 91 քրեական գործ. հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Ընդհանուր առմամբ` դատարան է ուղարկվել 43 գործ, իսկ 17 գործ կարճվել է: Մինչդատական վարույթի ընթացքում վերականգնվել է 134,5 մլն դրամ, իսկ դատաքննության ընթացքում' 16,6 մլն դրամ գումար, որից շուրջ 12 մլն դրամը' վարչության դատավարական ղեկավարման տակ գտնվող գործերով:
Հաշվետու ժամանակաշրջանում վարչության դատախազները 40 քրեական գործերի նկատմամբ իրականացրել են դատավարական ղեկավարում, որոնցից 17-ը' 49 անձի նկատմամբ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Քրեական գործերով վարչության դատախազների կողմից տրվել է 12 գրավոր ցուցում, որոնք չեն բողոքարկվել: 2012թ. ընթացքում դատարան է հարուցվել 3 մլրդ 219 մլն 840 հազար դրամ հայցապահանջով 143 հայց, որոնցից 134-ը հարուցվել է քաղաքացիական դատավարության, 1-ը' վարչական դատավարության, իսկ 8-ը' քրեական դատավարության կարգով:
Դատարանները քննել եւ դատական ակտեր են կայացրել 1 մլրդ 158մլն 431 հազար դրամի 81 հայցով, որոնցից բավարարվել է 1 մլրդ 016 մլն 621 հազար դրամի 47 հայցադիմում:
Դատարաններում քննվել է 236 հայց, որոնցից բավարարվել է 2 մլրդ 091 մլն 806 հազար դրամ հայցապահանջով 165, մերժվել է 45, կարճվել' 26 գործի վարույթ: Դատաքննության ընթացքում փաստացի վերականգնվել է 63 մլն 890 հազար դրամ: