Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ հրավիրելու համար հավաքվել է պատգամավորների անհրաժեշտ 27 ստորագրությունը: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ նրա` նախաձեռնությանը միացել են նախատեսվածից շատ թվով պատգամավորներ:
«Միայն ՀՅԴ-ն չի ստորագրել, քանի որ ստորագրելով դառնում են համահեղինակ, բայց նշել են, որ կողմ են քվեարկելու»,- ասաց Զոհրաբյանը` հավելելով ՀՅԴ-ի ստորագրահավաքին չմիանալու պատճառն այն է, որ նրանք ունեն երեք առանցքային առաջարկություն, որը չի ընդունվել Ընտրական օրենսգրքի հեղինակների կողմից:
Անդրադառնալով նրան, որ ԲՀԿ-ից երեկ բացակայում էր չորս պատգամավոր՝ Գագիկ Ծառուկյանը, Հրանտ Մադաթյանը, Վարդան Ղուկասյանը և Նապոլեոն Ազիզյանը, Զոհրաբյանն ասաց. «Գագիկ Ծառուկյանն ԱԺ-ում էր: Եթե լիներ մեկ ձայնի խնդիր, նա կգար և կքվեարկեր: Վարդան Ղուկասյանը Գյումրիում էր, Հրանտ Մադաթյանը՝ Ղրիմում, իսկ Ազիզյանն առողջական խնդիրներ ուներ»:
Նա վստահեցրեց, որ սպասվելիք արտահերթ նիստում ԲՀԿ-ն բացականեր չի ունենալու:
Նշենք, որ երեկ ԸՕ-ի նոր նախագիծը չընդունվեց 7 կողմ քվեի բացակայության պատճառով: