Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այսօր վաղ առավոտից «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը հանդես է եկել ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ»,- այս մասին այսօր ԱԺ բակում հավաքված քաղաքացիներին տեղեկացրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն ու հավելեց, որ նիստի օրակարգում ընդգրկված են եղել երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված որոշման նախագծեր։
Սակայն, ըստ պատգամավորի, նախաձեռնության տակ կուսակցությունը ստորագրել է միայնակ, քանի որ իրենց չեն միացել մյուս խորհրդարանական մյուս ուժերը՝ իշխանական «Իմ քայլը» և ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները․ «Լուսավոր Հայաստան և «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունների պատգամավորները դեռ չեն միացել ստորագրահավաքին և այս պահին, ցավոք, մենք զրկված ենք նիստ հրավիրելու հնարավորությունից»,- հայտնեց Ա․ Աբովյանն ու կոչ արեց խորհրդարանական գործընկերներին, որպեսզի միանան «Բարգավաճ Հայաստանի» արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը։
«Այսօր բոլորս պետք է միասնաբար պայքարենք ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ, առաջին հերթին օգտագործելով մեզ ընձեռնված օրենսդրական գործիքակազմից»,- եզրափակեց ԲՀԿ պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում․