|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.44 |
| EUR | ⚊ | € 432.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.9006 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 137.94 |
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում առկա պարտադիր կուտակային վճարների բաղադրիչը հակաօրինական և կամայական էր, և Սահմանադրական դատարանի որոշումը` վիճարկվող դրույթները հակասահմանադրական և անվավեր ճանաչելու մասով, պետք է անսպասելի չլիներ հասարակության համար: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
Սակայն նա հավելեց, որ այս անգամ էլ Սահմանադրական դատարանը որոշում ընդունելիս համաձայնության էր եկել իշխանությունների հետ, և ինքը չի հավատում, թե որոշումը դատարանն ինքնուրույն է ընդունել:
Ինչ վերաբերում է որոշմանը, և թե ինչպես պետք է այն մեկնաբանել, իրավապաշտպանն ասաց. «Ես կարծում եմ, որ օրենքը չպետք է գործի, թեև իշխանությունները շարունակում են ինչ-որ մանիպուլյացիաներ անել` նշելով, թե ուժի մեջ է մինչև աշուն: Զարտուղի ճանապարհներով լուծման ձև են փնտրում` այդ գումարները գանձելու համար»: