Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
««Իմ քայլից» դուրս եկած պատգամավորները թիրախավորված են: Պրոցեսը կառավարում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, ում հրահանգով վարկաբեկում են նրանց։ Տարբեր խողովակներով նամակներ են ուղղվում պետական գերատեսչություններին, որպեսզի ինչ-որ կոմպրոմատներ գտնեն նրանց մասին` հրապարակեն ու խայտառակեն:
Մենք գրել էինք, որ Թագուհի Թովմասյանի հարազատների շրջանում ստուգումներ են սկսել, որ անօրինական բան գտնեն, դեռ չի հաջողվել: Արսեն Թորոսյանը, որը «Ժողովուրդ» օրաթերթի հետ հին հաշիվներ ունի և կառավարում է վարչապետին կից ֆեյքերի ՊՈԱԿ-ը, հրահանգել է առաջ տանել այն թեզը, թե Թովմասյանն իր քավոր Սասուն Միքայելյանին դավաճանել է՝ դուրս գալով «Իմ քայլից»:
Մեզ հետ զրույցում Թովմասյանն ասաց. «Խնդրում եմ, մի մտեք մատի և մատանու արանքը: Նույն խորհուրդը կտամ նաև նման միտք երկնած արարածներին: Սասուն Միքայելյանն իմ ընտանիքի քավորն է, մեր մեջ մեռոն` մյուռոն կա, իսկ որտեղ կա սրբություն, դավաճանություն չի կարող լինել: Դավաճանություն եղել է մեր հայրենիքի, մեր զինվորի, մեր ապագայի ու հենց մեր` պատգամավորների նկատմամբ… Մի ստիպեք շատ բան ասել: Ժամանակը շատ բան իր տեղը կդնի»: Թիրախում է նաև ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը, որը ԿԳՄՍ նախկին նախարարի հետ կոնֆլիկտի պատճառով լքեց «Իմ քայլը», նրա մասով էլ շրջանառում են, որ կնոջը Ֆիզկուլտինստիտուտում թարգմանչուհի է տեղավորել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: