կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-03 15:57
Հասարակություն

Արդեն իսկ վճարված պարտադիր կուտակային վճարները չեն վերադարձվելու. Հրայր Թովմասյան

Արդեն իսկ վճարված պարտադիր կուտակային վճարները չեն վերադարձվելու. Հրայր Թովմասյան

Եթե ՍԴ-ն որոշել է վերահաշվարկել պարտադիր կուտակայինի համար վճարված գումարները, դա չի նշանակում, թե արդեն իսկ մուծված պարտադիր կուտակային վճարները վերադարձվելու են. լրագրողներին այսօր ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

 

Ընթերցելով ՍԴ որոշման' վճարների վերահաշվարկին վերաբերող հատվածը` Հրայր Թովմասյանը փորձեց բացատրել. «Պատկերացրեք, որ այս օրենքով նախատեսված է, որ պետք է վճարես աշխատավարձիդ 5 տոկոսը, եւ նոր իրավակարգավորումների արդյունքում ասում են, որ կենսաթոշակային տարիքի անցնելուց դու կստանաս քո աշխատավարձի 40 տոկոսը, բայց կարող ես վճարել նաեւ 4 տոկոսը' վերահաշվարկել են: Եվ եթե դուք, պայմանական, 4 ամսվա ընթացքում վճարել եք ձեր աշխատավարձի 20 տոկոսը, վերահաշվարկը կարվի, ու կասվի, որ այդ գումարներն արդեն 5 ամսվա համար են, որովհետե 42-րդ հոդվածի 4-րդ մասը անձի բարենպաստ իրավական կարգավիճակը կարգավորող նորմերին հետադարձ ուժ տալն է»:

 

Հրայր Թովմասյանը նշեց նաեւ, թե ՍԴ-ն սահմանում է, որ նոր իրավակարգավորումներ պետք է լինեն, եւ եթե սահմանվեցին, որ քաղաքացին ունի իր կուտակած միջոցների տնօրինման, օգտագործման իրավունք, ապա թող ոչ ոքի մտքով չանցնի ասել, որ եթե այս կուտակայինը վճարել ես հունվար, փետրվար եւ մարտ ամիսներին, ապա չունես դրա տնօրինման, օգտագործման իրավունք եւ այս փուլում, երբ արդեն ընդունել ենք այս նորմը, նոր կունենաս: «Այսինքն' վերահաշվարկը վերաբերում է հետադարձ ուժին, ու չի նշանակում, որ վճարները կվերադարձվեն»,- ընդգծեց Հրայր Թովմասյանը:

 

Իսկ վճարների վերադարձի հնարավորության մասին նախարարն ասաց. «Վերնագիր չդարձնեք, բայց եթե որեւէ բան չփոխեն կառավարությունն ու ԱԺ-ն մինչեւ սեպտեմբերի 30-ը, այդ դեպքում նման դեպք կարող է առաջանալ»: