Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ակտիվ մարզային շրջայցերի մեջ է։ Նրա ֆեյսբուքյան էջում ամեն օր մի տեսանյութ ու հաղորդագրություն է տեղադրվում՝ այսինչ համայնքում նոր ջրանցքի կառուցման, այնինչ գյուղում հին ջրանցքի նորոգման, երրորդում՝ մանկապարտեզի կառուցման մասին։ Պապիկյանը հանրապետության քարուքանդ եղած ճանապարհներով մարզեր է մեկնում երկու նպատակով․ առաջինը նախընտրականն է։
Ակնհայտ է, որ փաշինյանական ողջ թիմն արդեն ակտիվորեն, օրենքի բացահայտ խախտումով, սկսել է քարոզարշավը՝ ադմինիստրատիվ ռեսուրսի լայն կիրառմամբ, աշխատանքային այցերի անվան տակ։ Եվ հիմնական բեռը դրված է Պապիկյանի ուսերին․ նա շտաբի պետն է լինելու և պատասխանատու է քարոզարշավի և Փաշինյանի միտինգներին հանդիսատես ապահովելու համար։
Երկրորդ նպատակն այն է, որ Պապիկյանի նախարարությունը որոշել է, որ ասֆալտով այլևս հնարավոր չէ «փիառվել», քանզի հանրությունն իրենց ընկալում է սոսկ որպես «ասֆալտ անող իշխանություն», և ասֆալտն էլ արդեն հիմնովին քայքայվել է՝ ոչնչացնելով «որակյալ ասֆալտ» անող իշխանությունների մասին փչվող փուչիկը։ Ուրեմն ժամանակն է ջրագիծ ու մանկապարտեզ «կառուցելու»։
Իսկ ասֆալտն արդեն կոնկրետ եկամուտ բերող գործ է դարձել նրանց համար՝ տենդերները յուրայիններին բաշխելու, նախկինից էլ ավելի մեծ ծավալով ատկատներ վերցնելու լայն հնարավորություններով։ Ուստի ասֆալտով ընտրություններում հաղթելն անհնարին է, և դա է պատճառը, որ ասֆալտի մասին այլևս չեն խոսում, անցել են այլ թեմաների»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: