Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մամուլում շրջանառվում են լուրեր, թե ՍԴ-ի կողմից պարտադիր կուտակային օրենքը հակասահմանադրական ճանաչելու դեպքում կմտցվի նոր հարկատեսակ: Այլ կերպ ասած՝ կենսաթոշակային պարտադիր վճարերը կվերածվեն նոր հարկատեսակի:
Yerkir.am-ը հետաքրքրվեց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի որոշ անդամներից, թե որքանո՞վ է հավանական նման փոփոխությունը: Հանձնաժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը նշեց, որ դա հավանական չի համարում, որովհետև չի կարծում, որ կառավարությունն այդքան ոչ ողջամիտ կգտնվի: «Կուտակայինն ուրիշ է, հարկային դաշտն ուրիշ է: Եթե դա արհեստական ճնշում է, որ երիտասարդությունը էլ ավելի փնտրտուքի մեջ հայտնվի, հնարավոր չէ: Հարկատեսակը վերաբերելու է բոլոր քաղաքացիներին, այնպես որ` նոր հարկատեսակի սահմանումը լուրջ չեմ համարում»,- ասաց Արագած Ախոյանը:
Իսկ ի՞նչ է սպասում ԲՀԿ-ական պատգամավորը ՍԴ որոշումից: Նա դեռ հույս ունի, որ ՍԴ-ն օրենքը հակասահմանադրական կճանաչի` հաշվի առնելով ժողովրդի կարծիքը:
Սոցիալական հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամ Արկադի Համբարձումյանը նշեց, որ չի կարող պատասխանել հարցին` հնարավո՞ր է, որ պարտադիր վճարները վերածվեն նոր հարկատեսակի: Ինչ վերաբերում է ՍԴ որոշումից պատգամավորի ակնկալիքներին, Արկադի Համբարձումյանը պատասխանեց. «Դե կլինի, կիմանանք բոլորս էլ, էլի: Դեմ մարդիկ էլ կան, կողմ էլ կան, ես չգիտեմ քանի տոկոսն է դեմ կամ կողմ»:
Հանձնաժողովի ՀՀԿ-ական այլ անդամ` Ռուբեն Հովսեփյանը, նշեց. «Չեմ կարող ասել, թե ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի»: ՍԴ որոշումից իր սպասելիքների մասին ասաց. «Չեմ կարող ասել»: Իսկ ՀՀԿ-ական Վրեժ Մարկոսյանը նշեց, որ հավանական չի համարում նոր հարկատեսակի սահմանումը, նաեւ` չէր ցանկանա, որ ՍԴ-ն կուտակայինի մասին օրենքը հակասահմանադրական ճանաչեր: