կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-29 19:51
Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանը կպայքարի բոլոր հնարավոր ճանապարհներով

Րաֆֆի Հովհաննիսյանը կպայքարի բոլոր հնարավոր ճանապարհներով

Հայ ժողովուրդը հանդես եկավ շատ պարզ, մաքուր, հայկական ծրագրով` կա’մ Սերժ Սարգսյանի ինքնաբացարկ-հրաժարականը` նոր նախագահական ընտրությունների կազմակերպմամբ, կա’մ ժողովրդի հետ իշխանության կիսում. Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Նա ասաց, որ մինչ օրս այդ պատվական, շրջահայաց, սրտացավ առաջարկին համաձայնություն չի եղել եւ ոչ էլ որեւէ բովանդակային ու շոշափելի պատասխան: Նույնիսկ, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, ռիսկ չեն արել բացել 1988 ընտրատրցակները կամ գոնե այն 120-ը, որ իրենք էին մատնանշել, որպեսզի կասկածները փարատվեն:

 

«Իսկ ինչի՞ց է վախենում, վախենում է ճշմարտությունից: Որովհետեւ եթե բացեցին Սյունիքից մինչեւ Գեղարքունիք ու բոլոր մարզերում` մինչեւ Երեւան, ակնհայտ կլինի, որ հայ ժողովուրդը փետրվարի 18-ին տարավ ոչ թե 51-ը 49-ի դիմաց, այլ ջախջախիչ հաղթանակ: Իսկ փոխանակ համեստ մնան ու զուսպ, իմանալով, ամենալավն իմանալով, որ իրենց իշխանությունը դե ֆակտո է եւ կեղծիքի վրա է հիմնված, եւ փոխանակ մենք արձագանքներ տանք` ներքեւից վերեւ, հատկապես` շրջապատող մանկլավիկներին, իրենք են խոսում ածականներով` «շոու», «ինչ-որ բան հում է», «ռաբիս», «բռնազավթում»: Սրանք դուք եք ու դուք եք արել»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Այնուհետեւ «Ժառանգության» առաջնորդը նշեց, որ փետրվարի 18-ին ժողովուրդն իր վրա դրեց շատ շոշափելի պատասխանատվություն եւ լիազորություններ, եւ որ ինքը ստանձնել է ժողովրդի պատգամն ու հրամանները:

 

«Հիմա ուզում եմ դիմել ձեզ, որ մի անգամ եւս վերաթարմացնեք, վերահաստատեք այդ լիազորությունը, որ մեր պայքարը ձեզ հետ միասին տանենք բոլոր հնարավոր ճանապարհներով»,- ասաց նա: