կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-02 12:04
Հասարակություն

Կուզենայի` միջադեպը հարթված համարվեր. Մանվել Բադեյան

Կուզենայի` միջադեպը հարթված համարվեր. Մանվել Բադեյան

 

Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովում այս օրերին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի հետ կապված դիմում է քննարկվում:

 

Հիշեցնենք, որ էթիկայի հանձնաժողով դիմել էին եզդիական համայնքի ներկայացուցիչները` հայտարարելով, որ ԱԺ պատգամավորը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել իրենց հասցեին լրագրողների հետ զրույցի ժամանակ:

 

Yerkir.am-ը զրուցել է այս օրերին արտասահմանում գտնվող պատգամավորի հետ եւ փորձել պարզել, թե ի՞նչ է մտածում այս ամենի մասին: Մեր թղթակցի հետ զրույցում նա նախ հայտարարեց, որ հրապարակավ բազմիցս ասել է, որ մեր եզդի հայրենակիցներին վիրավորելու պատճառ կամ ցանկություն երբեք չի ունեցել, հետո վստահեցրեց. «Հակառակը՝ միշտ բարձր եմ գնահատել բարեկամ ժողովրդին: Այդուհանդերձ, ցավում և ափսոսում եմ, եթե այլ կոնտեքստում ասած իմ խոսքերը մամուլն իբրև վիրավորանք է ներկայացրել: Նաև ավելացնեմ, որ բարձր եմ գնահատում «Սինջար եզդիների ազգային միավորում» և «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունների անդամների պատվախնդրությունը, ովքեր հետևողական են իրենց ժողովրդի արժանապատվությունը պաշտպանելու և խնդիրը պարզաբանելու հարցում: Կուզենայի, որ այսքանով միջադեպը հարթված համարվեր»: