Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը դժվարանում է որևէ կարծիք հայտնել գործարար Լևոն Հայրապետյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, որովհետև տեղյակ չէ գործից և չգիտի, թե ինչում են նրան մեղադրում:
«Անձամբ ճանաչում եմ Լևոն Հայրապետյանին, բավական բարեկիրթ, գրագետ մարդ է, իրականում` մեծ բարերար: Իսկ էն գործերը, ինչում նրան մեղադրում են, ես տեղյակ չեմ դրանից, որովհետև աշխատանքային որևէ առնչություն չեմ ունեցել նրա հետ»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Բադեյանը:
Մեր հարցին, թե ի՞նչ կարող է անել հայկական կողմը՝ Լևոն Հայրապետյանին ինչ-որ ձևով օգնելու համար, պատգամավորը պատասխանեց, որ քրեական գործ է հարուցվել , գործարարին ինչ-որ մեղադրանք է ներկայացվել, որից շատերը տեղյակ չեն, մանավանդ` տեղյակ չեն նրա գործունեությունից: «Այո, միշտ էլ հնարավոր է հասնել նրան, որ խափանման միջոցը փոխվի, որովհետև նա ծանր հիվանդ է, բայց որոշողը, իհարկե, Ռուսաստանի քննչական մարմիններն են»,- ասաց Մանվել Բադեյանը:
Հարցին` ի՞նչ կարծիք ունի Ռուսաստանի արդարադատության համակարգի վերաբերյալ, նա պատասխանեց. «Ռուսաստանի դատաիրավական համակարգը, իհարկե, կատարյալ չէ, և աշխարհում շատ քիչ կատարյալ դատաիրավական համակարգեր կան: Տարածված է այն կարծիքը, որ Նորվեգիայի, Շվեյցարիա, Սկանդինավյան մի քանի երկրների դատաիրավական համակարգերն են կատարյալ»: