Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր քաղաքացիների համար ձմեռը դժվար կլինի, որովհետև ձմռանը ավելի դժվար է լինում ապրել, քան ամռանը: Այսպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը` պատասխանելով Yerkir.am-ի հարցին` ինչպե՞ս են անցկացնելու ձմեռը Հայաստանի քաղաքացիները թանկացումների ու կենսաթոշակային ռեֆորմի գործարկման պայմաններում:
Մանվել Բադեյանի կարծիքով` արդեն ամռանը բավական շոշափելի կաճեն աշխատավարձերը, գազի թանկացում այլևս չի սպառնա, որոշ ապրանքներ, օրինակ` նավթամթերքը կէժանանա:
Դիտարկմանը` հնարավո՞ր է քաղաքացիները ըմբոստանան ու փողոց դուրս գան, եթե չկարողանան տանել ձմեռվա հոգսերը, Մանվել Բադեյանը հարցով պատասխանեց. «Եթե ըմբոստանան, ի՞նչ պիտի լինի որ»: Նա նշեց, որ դեմ է բողոքի արտահայտման ցանկացած կտրուկ մեթոդի:
«Բանական էակը նրա համար է, որ հարմարվի, բայց չեմ ասում` ամեն ինչի հետ մարդը պիտի հարմարվի, բայց պետք է հարմարվել էն մտքի հետ, որ` մինչև չաշխատես, լավ չես ապրի»,- ասաց պատգամավորը` հավելելով. « Չէ, կարա բողոքի, եթե կա անարդարություն, բայց եթե կարծում է, որ բողոքելու շնորհիվ մեր ՀՆԱ-ն կաճի...Մինչև ՀՆԱ-ն չաճի, չի կարող որևէ կտրուկ փոփոխություն լինել կենսամակարդակի մեջ: Ըմբոստություններով էլ չի կարող հանկարծ փող հայտնվի, փողը հայտնվում է աշխատելու արդյունքում»: