Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ԱԺ-ում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն առանց բարձրախոսի ընթերցում էր Սերժ Սարգսյանի կողմից Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված մտացածին մի նամակ, ինչը բարկացրել էր հատկապես ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանին: Նա ԱԺ նախագահին հորդորել էր դուրս հրավիրել Փոստանջյանին կամ սպառնացել անձամբ դուրս գալ:
Yerkir.am-ը Բադեյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն էր նրան այդպես զայրացրել: «ԱԺ-ում աշխատելու կարգ կա, կանոնակարգ կա. Զարուհի Փոստանջյանը խանգարում էր աշխատանքներին՝ զուգահեռ խոսելով, այն դեպքում, երբ իրեն ձայն չէին տվել: Զարուհի Փոստանջյանն ասում է՝ ինձ համար որեւէ կարգ չկա, ո'չ նախագահ ընտրելու կարգ, ո'չ ձայներ հաշվելու կարգ, ո'չ էլ ԱԺ-ում աշխատելու կարգ, իմ կարգը մեկն է՝ ես ինչ ուզում, դա էլ անում եմ: Ես էլ ասում եմ՝ կարգ կա, կարգի հրավիրեք, ի՞նչ կա չհասկանալու»,- հայտարարեց պատգամավորը:
Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին որեւէ նամակ չի գրել, իսկ Զարուհի Փոստանջյանի ամեն ինչն «իբրեւ թե» է:
ՀՀԿ-ական պատգամավորին խնդեցինք անդրադառնալ նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը կերդվի միայն իր դիակի վրայով: Ի պատասխան, Բադեյանը հայտարարեց. «Իր մարմինն իր մարմինն է, ես իր մարմնին չեմ տիրապետում, որ իմանամ դիակ կլինի՞, թե՞ ոչ: Ինքն ինձանից լավ կիմանա: Կա'մ պետք է ինքը հասկանա եւ հացադուլը դադարեցնի, կա'մ իշխանությունները անտարբեր կգտնվեն, կա'մ զոռով կտանեն, կկերակրեն»,- նշեց Բադեյանը եւ ընդգծեց, որ ինքն անձամբ ամեն ինչ կթողներ Րաֆֆի Հովհաննիսյանի կամքին:
Ստվերային կառավարության կազմին անդրադառնալով` Բադեյանը կատակով ասաց. «Մի բան գիտեմ միայն, որ ես մեջը չեմ»: