Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն երեք անգամ` նախագահական, խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, փաստվեց, որն ՀՀԿ-ն վայելում է ավելի մեծ հեղինակություն, քան մնացած քաղաքական ուժերը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը: Չնայած դրան` նա ընդունում է, որ, ի տարբերություն նախկին երկու ընտրությունների, Երեւանի ավագանու ընտրություններում ավելի շատ Տարոն Մարգարյանի անձը նշանակություն ուներ:
ՀՀԿ-ական պատգամավորը վստահ է` ընտրությունները ցույց տվեցին, որ երեւանցիները շատ լավ հասկանում են, որ ընդամենը քաղաքապետ մենեջեր են ընտրում, սրանք լավ կամ վատ քաղաքապետ ունենալու ընտրություններ էին: Նա նշեց, որ ամեն անգամ պարտվող կողմն իր պարտությունը կապում է ընտրախախտումների հետ, ուրիշ պատճառ չեն կարողանում տեսնել, իրենց պարտությունը դրանով բացատրում են անգամ չնչին ձայն հավաքածները: Բադեյանը թեեւ ընդունում է, որ վերջին երեք ընտրություններում էլ խախտումներ եղել են, բայց վստահ է, որ դրանք որոշիչ դեր չեն ունեցել արդյունքների վրա:
Պատգամավորը հայտարարեց, որ որոշ քաղաքական ուժեր նվաստացնում են սեփական ժողովրդին` ասելով, որ ժողովրդին վախեցրեցրին, դրա համար էլ գնացին ՀՀԿ-ին ընտրեցին: Նա նշեց, որ անգամ Նիգերիայում, երբ ավտոմատով սպառնում են, 10 տոկոսից ավելիի վրա չեն կարող ազդել: «Խախտումները ընտրությունների արդյունքների վրա կարող են ազդած լինել 0,001 տոկոսով»,- հայտարարեց նա:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե թաղային հեղինակություններն ու «քուչի տղերքն» իրենց ազդեցությունն են ունեցել այս ընտրություններում, Բադեյանը հակադարձեց. «Քուչի տղեն ինքն իրան քուչի տղա է: Ո'չ ուղղակի, ո'չ անուղղակի ես չեմ ծնել այդ քուչի տղեքին»:
Ի դեպ, նա հայտարարեց, որ բոլոր կուսակցություններում էլ կան «քուչի տղեք», բայց քանի որ ՀՀԿ-ն ավելի մեծ կուսակցություն է, տպավորություն է, որ ՀՀԿ-ում նրանք ավելի շատ են: