կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-25 13:17
Քաղաքական

Եթե ճգնաժամ կա, ապա` մի խումբ մարդկանց ուղեղներում. Մանվել Բադեյան

Եթե ճգնաժամ կա, ապա` մի խումբ մարդկանց ուղեղներում. Մանվել Բադեյան

«Եթե ճգնաժամ կա, ապա դա հասարակության մեջ չէ. ճգնաժամը մի խումբ մարդկանց, սահմանափակ թվով մարդկանց ուղեղներում է»,- ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը:

 

Նշենք, որ մինչեւ այդ ելույթ էին ունենում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ խոսում երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի մասին:

 

Բադեյանը նշեց, որ այդ «սահմանափակ թվով մարդիկ» մի կողմ են դրել ԿԸՀ-ի արդյունքները, միջազգային գնահատականները եւ կարեւորում են իրենց ցանկությունները: «Մենք կարող ենք շատ ցանկություններ ունենալ, խնդրեմ, հավաքվենք, Ձեր ցանկությունները արտահայտեք, բայց մեզ մեր աշխատանքից մի շեղեք, մենք կարող է գործի վրա ենք»,- հայտարարեց նա:

 

Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ հայտարարեց, որ քաղաքական ներկայիս գործընթանցների համար ամենավտանգավորը ճշմարտանման կեղծիքն է: Իրականությունն, ըստ նրա, շատ պարզ է, իսկ եթե կեղծիքների վերաբերյալ փաստեր կան, ընդամենը պետք է դիմել համապատասխան մարմիններին: «Որեւէ քաղաքական հայտարարություն` առանց իրավական հիմնավորումների, շատ նման է քաղաքական շառլատանության»,- հայտարարեց Խոսրով Հարությունյանը: