Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է հայաբնակ Քեսաբի հետ կապված իրավիճակը:
«Վերջին օրերին իրավիճակը Սիրիայում բնութագրվում է կառավարական ուժերի ու անօրինական զինված խմբավորումների միջեւ հակամարտության կտրուկ սրմամբ»,- ասվում Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության վարչության մեկնաբանության մեջ:
Ինչպես նշում է աղբյուրը, հիմնական բախումները տեղի են ունենում Սիրիայի հյուսիս-արեւմուտքում: Մարտի 21-ին «Ալ Քաիդա»-ի հետ կապված ծայրահեղական խմբավորումները հարձակվել են Թուրքիային սահմանամերձ` հայաբնակ Քեսաբի վրա: Զգուշանալով ահաբեկիչների ոտնձգություններից՝ Քեսաբի, Սամրայի եւ մոտակա բնակավայերի հայ բնակչությունը պատսպարվել է Լաթաքիայում:
Նշվում է նաև, որ սիրիացի զինվորականները գրոհայիններից հետ են վերցրել ռազմավարական կարեւորության դիրքերը եւ մտադիր են մոտ ժամանակներս վերականգնել վերահսկողությունը Քեսաբի սահմանային անցակետի նկատմամբ:
«Քեսաբի գրավումը խիստ քննադատության է արժանացել ողջ աշխարհի հայության կողմից: Երեւանում ՄԱԿ-ի ներկայացուցչության շենքի մոտ բողոքի ցույց է տեղի ունեցել»,- նշվում է ԱԳՆ-ի հայտարարությունում:
«ՌԴ ԱԳՆ-ն վճռականորեն քննադատում է ահաբեկչական եւ այլ բնույթի հանցանքները խաղաղ բնակչության հանդեպ, ինչպես նաեւ գրոհայինների կողմից սիրիական քաղաքների ու բնակավայրերի գնդակոծությունները: Այնպիսի տպավորություն է, որ գրոհայինների ակտիվացման նպատակն է` թույլ չտալ միջսիրիական բանակցությունները, խափանել քիմիական զենքի չեզոքացումը, ինչն անթույլատրելի է: Ռուսաստանը պատրաստ է համագործակցել գործընկերների հետ` Սիրիայում ներքին արյունահեղ հակամարտության դադարեցման համար 2012-ի հունիսի 30-ի Ժնեւի կոմյունիկեի իրականացման հիման վրա»,- ասվում է մեկնաբանությունում: