կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-07 16:37
Մշակույթ

″Քեսապ″` վավերագրական ֆիլմ հայաբնակ ավանի մասին

″Քեսապ″` վավերագրական ֆիլմ հայաբնակ ավանի մասին

«Հովակն ու Խաժակը բանակում էին, երբ պատերազմը սկսվեց... Հովակի կորուստը ողջ Քեսապը սգում է: Մի քանի ամիս անհայտ կորած համարվելուց հետո պետությունը Հովակի հայրիկի ԴՆԹ անալիզի հիման վրա նրա աճյունն ուղարկում է գյուղ... Փաստաթուղթ չկա, բայց ասել են, որ անալիզների արդյունքները համընկել են... Հարազատները ուզում են հավատալ հրաշքի, որ մի օր լուր գա, թե դա նրա աճյունը չի եղել ... Խաժակ Աբէլեանից 9 ամիս է արդեն` ոչ մի լուր չկա» ...

 

Այսօր «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Նանե Բագրատունու «Քեսապ» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Yerkir.am-ի հետ զրույցում Բագրատունին նշեց, որ ֆիլմը կպատմի Սիրիայի սահմանին գտնվող Քեսապ հայաբնակ ավանի մասին: Ֆիլմը կներկայացվի հայերեն` անգլերեն ենթագրերի ուղեկցությամբ: Ֆիլմի սցենարի համահեղինակներն են Նանե Բագրատունին եւ Հայր Համազասպ Քեշիշյանը, օպերատորը Լիպարիտ Ասատրյանն է:

 

«Երբ Քեսապում առաջին անգամ լսեցի «Միսաքյան խմբի» «Երեւան դարձած իմ Էրեբունի» կատարումը /որը եւ ներգրավված է ֆիլմում/հուզվեցի, խոստացա երեխեքին, որ, երբ իրենք Հայաստան գան, անպայման համերգ կկազմակերպեմ, իրենք էլ ասացին, որ պետք է պարապեն եւ ռեպերտուարը մեծացնեն»,- ասում է Բագրատունին:

 

Շնորհանդեսին զուգահեռ կբացվի Անահիտ Գրիգորյանի «Հալեպյան մոտիվներ» խորագրով օֆորտային աշխատանքների եւ Լիպարիտ Ասատրյանի հետ համատեղ Քեսապում արված լուսանկարների ցուցահանդեսը: