Ֆրանսիայում գտնվող Ռուսաստանի ԱԳ ներկայացուցչությունը Ֆրանսիայում ապրող իր հայրենակիցներին զգուշացրել է, որ «դեղին բաճկոններ»-ի ցույցերով պայմանավորված երկրում կարող են մասսայական անկարգություններ լինել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Ֆրանսիայում, մասնավորապես Փարիզում, Թուլուզում և այլ քաղաքներում անց են կացվում «դեղին բաճկոններ»-ի բողոքի հերթական ցույցերը: Կարող են գրանցվել բախումներ ոստիկանության հետ` անկարգությունների հրահրմամբ պայմանավորած»,-ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ: