Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր ՍԴ-ն քննարկում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի որոշ դրույթների սահմանադրականությունը: ՍԴ նիստին զուգահեռ` ՍԴ-ի շենքի առջեւ «Դեմ եմ» նախաձեռնությունն անցկացնում էր խորհրդանշական լուռ ակցիա: Մարդիկ պարզել էին արդարության մասին հայտնի գրություններով պաստառներ, նրանք կոչեր չէին անում: Որպես խորհրդանիշ՝ աչքերին կամ ճակատին կրում էին սպիտակ ժապավեններ:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, դուրս գալով ՍԴ դահլիճից, հայտնեց, որ համոզված է` պատասխանող կողմից ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը չի կարող ուժեղ հակափաստարկներ բերել` ի պատասխան դիմողների ներկայացրած` բավական ծանրակշիռ փաստարկների:
Ուշագրավ միջադեպ տեղի ունեցավ, երբ նիստի ընդմիջումից հետո ՍԴ շենքից դուրս եկավ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Հավաքվածները նրա հետեւից գոռում էին` ամոթ, ասում, որ պայքարում են իրենց երեխաների բարեկեցության համար, իսկ նրանք փորձում են թալանել երիտասարդներին:
Լուռ ակցիան` կարճ տեսաշարով, ներկայացնում ենք ստորեւ: