կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-08 16:33
Հասարակություն

«Դեմ եմ պարտադիրին» ակցիան՝ Վանաձորում

«Դեմ եմ պարտադիրին» ակցիան՝ Վանաձորում

Այսօր Վանաձորի Արցախ պուրակում կայացավ «Դեմ եմ պարտադիրին» բողոքի ակցիան: Նշենք, որ սա մարզային ակցիաների շրջանակում երկրորդ բողոքի ակցիան էր՝ Ալավերդիից հետո: «Դեմ եմ պարտադիրին» բողոքի ակցիային մասնակցում էին քաղաքացիական խմբեր թե' Երևանից, թե' Վանաձորից:

 

Մոտ երեք հարյուր մասնակիցներով բողոքի ակցիան անցավ առանց միջադեպերի: Բեմահարթակում ելույթ էին ունենում հիմնականում երիտասարդները, որոնք իրազեկում էին պարտադիր կենսաթոշակային ռեֆորմի մասին, օրենքի հետ կապված լուրջ մտահոգությունների մասին՝ կոչ անելով բոլորին` տեր կանգնել իրենց իրավունքներին ու չենթարկվել ապօրինություններին: Բողոքի ակցիայի մասնակիցները իրազեկող թռուցիկներ էին բաժանում բոլոր վանաձորցիներին: Իսկ ցուցապաստառներին գրված էին. «Թույլ չենք տա մթագնել մեր զավակների ապագան», «Թույլ մի տուր, որ ուրիշը տնօրինի քո աշխատավարձին», «Ոչ մի որոշում առանց հանրության մասնակցության» կոչերը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Վանաձորի բնակիչները՝ երիտասարդ, թե տարեց, դեմ էին արտահայտվում պարտադիր կենսաթոշակային ռեֆորմին՝ շեշտելով, որ երիտասարդ սերունդը մեղք է, իսկ իշխանությունները բացարձակ օտարացած են ժողովրդից, այն ժողովրդից, որն այսօր ապրում է անարժանապատիվ կյանքով:

 

«Դեմ եմ պարտադիրին» բողոքի ակցիաները անցկացվելու են հանրապետության բոլոր մարզերում ու քաղաքներում: