|
Փոխարժեքներ
13 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.57 |
| EUR | ⚊ | € 448.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.8914 |
| GBP | ⚊ | £ 514.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.67 |
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ բողոքող քաղաքացիները' «Դեմ եմ պարտադիրին» ակցիայի մասնակիցները քիչ առաջ Մարզահամերգային համալիրի մոտից 50-ից ավելի մեքենաներով բողոքի ավտոերթ սկսեցին եւ արդեն հասել են Հանրապետության հրապարակ:
Yerkir.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին ակցիայի մասնակիցները մեքենաների ձայնային ազդանշաններով պտտվում են Հանրապետության հրապարակում եւ իրազեկում քաղաքացիներին իրենց ակցիայի մասին, հորդորում մարդկանց' միանալ իրենց բողոքի շարժմանը:
Ավտոերթի մասնակիցները, «Դեմ եմ պարտադիրին» գրառումներով պաստառներով ու դրոշակներով, մտադիր են Երեւանի բանուկ փողոցներով հասնել Հանրապետության հրապարակ, այնուհետեւ վերադառնալ ելման կետ` հնարավորինս շատ փողոցներով անցնելով, որպեսզի որքան հնարավոր է ավելի շատ մարդ տեսնի իրենց բողոքի ակցիան:
ՄՀՀ-ում` մինչ ավտոերթի մեկնարկը, ակցիայի մասնակիցներին էր մոտեցել ճանապարհային ոստիկանության աշխատակիցը եւ հորդորել չխախտել ճանապարհային երթեւեկության կանոնները:
Մանրամասներն ու տեսանյութը' քիչ անց: