Փոխարժեքներ
29 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.59 |
EUR | ⚊ | € 421.7 |
RUB | ⚊ | ₽ 4.6712 |
GBP | ⚊ | £ 506.56 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
«Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության 40-ից ավելի մասնակիցներ այսօր Ազատության հրապարակից հեծանիվներով շրջեցին Երեւանի կենտրոնական փողոցներով` մարդկանց իրազեկելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին:
Yerkir.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից ոմանք նշեցին, որ համակարգի վերաբերյալ հանրությունը հեռուստատեսությամբ սխալ տեղեկատվություն է ստանում: «Մարդիկ մտածում են, թե միայն ծրագրավորողների աշխատավարձերից է պահվելու, բայց չեն պատկերացնում, որ հունվարի 1-ից իրենց աշխատավարձերից էլ պետք է կուտակեն»,- ասաց նրանցից մեկը:
Ի դեպ, ակցիային էին միացել նաև մի քանի ծնողներ, ովքեր բերել էին իրենց երեխաներին, որոնց մանկասայլակներին փակցրել էին «Դեմ եմ պարտադիրին» գրությամբ պաստառներ: Ծնողներից մեկի խոսքով` այդ քայլով իրենք նպատակ ունեն հանրության իրազեկել, որ պետք է մտածել երեխաների ապագայի մասին:
Լուսանկարը`news.am-ի:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: