|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր 50-ից ավելի մեքենաներ երթով անցան Երևանի բանուկ փողոցներով` այդ կերպ արտահայտելով իրենց դժգոհությունը հունվարի 1-ից ուժի մեջ մտնող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ: Ակցիայի մեկնարկից առաջ Մարզահամարգային համալիրի ավտոկայանատեղիում ՃՈ առաջին գումարտակի հրամանատարի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Հայկազ Մաթևոսյանը ակցիայի մասնակիցներին հորդորեց ճանապարհային երթևեկության կանոնները չխախտել: Մասնակիցները համաձայնեցին` ոստիկաններին խնդրելով ուղեկցել իրենց:
Սակայն, երբ մեքենաների շարասյունը հասավ Հանրապետության հրապարակ` շրջապտույտ կատարելու, ՃՈ մեքենաները փակեցին հրապարակի մի հատվածը: Ոստիկանները պատճառաբանեցին, որ ակցիայի մասնակիցների մեքենաները կաթվածահար են արել երթևեկությունը, այդ իսկ պատճառով իրենք փակել են ճանապարհը:
Մանրամասները`yerkir.am-ի տեսանյութում: