կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-14 16:34
Մշակույթ

«Անդրանիկ. մարդը և ռազմիկը», «Լևոն Շանթ. մարդը և գործը». «Համազգայինը» ներկայացնում է իր երկու նորահրատ գրքերը

«Անդրանիկ. մարդը և ռազմիկը», «Լևոն Շանթ. մարդը և գործը». «Համազգայինը» ներկայացնում է իր երկու նորահրատ գրքերը

Համազգային Հայ կրթական և մշակութային միության երևանյան գրասենյակը ուրբաթ օրը՝ նոյեմբերի 15-ին, ժամը 17:00-ին, «Արտ Բրիջ» գրատուն – սրճարանում (Աբովյան 20, Երևան) ներկայացնելու է Վարդգէս Ահարոնեանի «Անդրանիկ. մարդը և ռազմիկը» և Լևոն Շանթի ծննդյան 150-ամյակի առիթով հրատարակված «Լևոն Շանթ. մարդը և գործը» նորահրատ գրքերը:

Շնորհանդեսին մի շարք անվանի մտավորականներ և գրականագետներ արժևորելու են նշյալ հրատարակությունները: Խոսքեր են հնչելու ինչպես մեծանուն մտավորական և հասարակական-քաղաքական գործիչ Ավետիս Ահարոնյանի որդու՝ Վարդգես Ահարոնյանի կյանքի ու գործի, նրա մեծարժեք ստեղծագործությունների, այնպես էլ Լևոն Շանթի մասին:

Նշյալ իրադարձությանն ընդառաջ՝ Yerkir.am-ը ներկայացնում է նշյալ հրատարակություններից երկու փոքրիկ հատվածներ:

«Եթե կար Անդրանիկի արժեքը չգնահատող մեկը, դա դժբախտաբար, Անդրանիկը ինքն էր»:

Վարդգես Ահարոնյան, «Անդրանիկ. մարդը և ռազմիկը»:

«Լ. Շանթի մահով հայ ժողովուրդը կորսնցուց իր ամենեն արժեքավոր զավակներեն մեկը՝ ոչ միայն իբրև բազմավաստակ գրագետ և մանկավարժ, այլ նաև իբրև բարոյական բարձր նկարագիր»:

«Լևոն Շանթ. մարդը և գործը»