Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
«Ժողովուրդը» գրում է. «Անցել է շուրջ 3 ամիս, սակայն մինչ օրս Արցախի հերոս, ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու Վիտալի Բալասանյանի նկատմամբ մահափորձի գործով նախաքննությունը շարունակվում է։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վիտալի Բալասանյանն ասաց, որ սպասում է նախաքննության ավարտին, որից հետո կորոշի իր անելիքները.
«Սպասում եմ նախաքննությունը ավարտվի, երբ նյութերը ձեռքումս լինեն եւ ամեն ինչից տեղյակ լինեմ, նոր մեր անելիքները կանենք։
-Նկատենք, որ Դուք այս ընթացքում չխոսեցիք, եւ փոխարենը դատախազությունը հաղորդագրություն տարածեց, ինչը վրդովեցրեց Ձեզ։ Իսկ Դուք շարունակո՞ւմ եք վստահել։
-Մինչեւ նյութերին չծանոթանամ, չեմ կարող ասել՝ վստահում եմ, թե չէ։ Բայց ախր ես ինքս ինձ չեմ վստահում, ոնց կարող եմ նման բան ասել։
-Հույս ունեք, որ Ձեր դեմ կազմակերպված մահափորձի իրական կազմակերպիչները կբացահայտվե՞ն, թե՞ սա էլ կդասվի չբացահայտված մահափորձերի շարքին։
-Միանշանակ կբացահայտվի։
-Իսկ Դուք թշնամիներ ունե՞ք, որոնք Ձեր մահն են ցանկանում։
-Իմ միակ թշնամին Ադրբեջանն է»:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում: