Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԼՂՀ ԱԺ պատգամավոր, արցախյան հերոս Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի գործով 11 տարի ազատազրկման դատապարտված Արա Ավետյանի հարազատները դիմել էին ԼՂՀ վերաքննիչ դատարան` բողոքարկելու ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը, սակայն ապարդյուն:
Վճիռը մնացել է անփոփոխ: Հիշեցնենք, որ 2013 թ. դեկտեմբերի 31-ին մահափորձ էր իրականացվել արցախյան հերոսի դեմ: Ավելի ուշ, գործի շրջանակներում կալանավորվեցին Արա Ավետյանը եւ Սերգեյ Հարությունյանը, ովքեր հայտարարում էին, թե Վիտալի Բալասանյանը խաբել է իրենց: Սակայն ԼՂՀ խորհրդարանի պատգամավորը հայտարարում էր, թե այս գործի հետեւում պատվիրատուներ կան: Արդյունքում` դատարանը Արա Ավետյանին դատապարտեց 11, իսկ Սերգեյ Հարությունյանին` 9 տարի ազատազրկման: Մեզ հասած տեղեկություններով` Արա Ավետյանի հարազատները լուրջ են տրամադրված:
Ըստ երեւույթին, նրանք կդիմեն ԼՂՀ Վճռաբեկ դատարան եւ գործը, միգուցե, հասնի նաեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: