Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը անդրադարձավ ՊՊԾ գունդը գրավելուց ի վեր դեպքերի ընթացքին: Նրա խոսքով՝ բանակցությունները իշխանությունների ու զինված խմբավորման անդամների միջև երբեք էլ չեն դադարել:
Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ բանակցությունները ուղեկցվել են թե\' լարված պահերով, թե\' հումորով: Գառնիկ Իսագուլյանը պատմեց Վիտալի Բալասանյանի հետ կապված մի դեպք. զինված խմբավորման կողմից ՊՊԾ գունդը գրավելու առաջին փուլում, երբ Վիտալի Բալասանյանը բանակցում էր նրանց հետ գտնվելով գնդի ներսում, հավաքված են եղել, զրուցելիս են եղել, և Վիտալի Բալասանյանը հումորով դիմել է Պավլիկ Մանուկյանին:
«Պավլիկ, ոստիկանապետ Վովա Գասպարյանն ասել է, մի հանելուկ կա, եթե պատասխանես, խոստացել է, որ գրոհ չի անելու, հաց ու ջուրը կապահովի, և կարող եք երկու ամիս էլ մնաք գնդի ներսում»,- ասել է Վիտալի Բալասանյանը: Հանելուկն էլ հետևյալն էր. «Ինչու՞ է ապարանցին «լևի գնալիս» հետը գայիշնիկ տանում»:
Վիտալի Բալասանյանն, ըստ Իսագուլյանի, նույն հումորն արել է Վլադիմիր Գասպարյանի հետ, ասելով, թե Պավլիկ Մանուկյանը մի հանելուկ է ասել, եթե պատասխանի, ապա զենքերը վայր կդնեն ու կհանձնվեն:
«Ուզում եմ ասել, որ այնտեղ նաև հումոր է եղել, իհարկե, Վիտալի Բալասանյանին դուր չի գա, որ այս դրվագի մասին ձեզ պատմում եմ»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:
Նշենք, որ Պավլիկ Մանուկյանը ծնունդով հենց Ապարանից է: