Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անկախ ներկայումս Վ. Բալասանյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների ողջ նպատակադրությունից, վերջինիս կողմից չեն արվելու այնպիսի հայտարարություններ, որոնք կարող են վնաս հասցնել Արցախի Հանրապետության անվտանգային համակարգին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի պաշտպանը։
Նրա հայտարարության մեջ ասվում է.
ԱՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ԱՀ նախագահի նախկին գլխավոր խորհրդական գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի ձերբակալման շուրջ լրատվամիջոցներում տարածվող տարաբնույթ հրապարակումների և օբյեկտիվ իրողությունից դուրս մեկնաբանությունների վերաբերյալ հստակություն մտցնելու համար հարկ եմ համարում իրազեկել, որ դրանք դուրս են վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներց (Քրեական գործը հարուցվել է ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում):
Թեև Վ. Բալասանյանը ներկայումս չի զբաղեցնում որևէ պաշտոն պետական կառավարման համակարգում, վերջինս ԱՀ պետական-անվտանգային համակարգի կայունացման ու արդիականացման ուղղությամբ շարունակում էր պետական համապատասխան կառույցների հետ աշխատանքը՝ ներդնելով իր ռազմական փորձն ու հմտությունները:
Միևնույն ժամանակ ընդգծում եմ, որ անկախ ներկայումս Վ. Բալասանյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների ողջ նպատակադրությունից, վերջինիս կողմից չեն արվելու այնպիսի հայտարարություններ, որոնք կարող են վնաս հասցնել Արցախի Հանրապետության անվտանգային համակարգին:
Խնդրում ենք զերծ մնալ դատավարության ընթացքը խաթարող և Վ. Բալասանյանի հեղինակության վրա ազդող անհիմն ու չփաստարկված հրապարակումներից»: