Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2023 թվականի հուլիսի 13-ին, քրեական գործի շրջանակում՝ դատարանի թույլտվությամբ, Վիտալի Բալասանյանին պատկանող առանձնատանը խուզարկություն կատարելու ընթացքում առանձնատան սեփականատեր Վիտալի Բալասանյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ է արտահայտել իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ԱԱԾ մի խումբ աշխատակիցների հասցեին՝ կապված իրենց ծառայողական պարտականությունների կատարման հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության դատախազությունը։
Այնուհետև, Վիտալի Բալասանյանին խուզարկության կատարման վայրից հեռացնելու ժամանակ, տվյալ պահին նշված առանձնատանը գտնվող Ա. Բ.-ն, Վ. Բ.-ն և Գ. Յու.-ն կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն են գործադրել ԱԱԾ աշխատակիցների նկատմամբ, քաշքշել վերջիններիս և դիմադրություն ցույց տալու եղանակով փորձել խոչընդոտել իշխանության ներկայացուցիչների գործողություններին:
Նկարագրված դեպքի առթիվ ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում 13.07.2023թ. հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով և 337-րդ հոդվածի 1-ին մասով /Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը/ նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Վ.Բ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:
Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության ավագ դատախազը: