|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Գերմանիայի Բունդեսթագում այսօր քննարկվել է Ուկրաինայի և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը:
«Մեծ ութնյակն» այլևս գոյություն չունի»,- հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Քանի դեռ քաղաքական իրավիճակը չի համապատասխանում այնպիսի կարևոր ձևաչափի, ինչպիսին «Մեծ ութնյակն» է, ինչը այժմ տեսնում ենք, չի լինի «Մեծ ութնյակ»՝ ո'չ որպես գագաթաժողով, ո'չ էլ որպես ձևաչափ»,- ասել է նա:
Մերկելը նշել է, որ եթե Ռուսաստանը չփոխի իր քաղաքական ուղեգիծը, նրան նոր պատժամիջոցներ են սպասում, հնարավոր է` տնտեսական:
Նշենք, որ Բրյուսելում այսօր երկօրյա գագաթաժողով է մեկնարկել, որի ընթացքում կքննարկվի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը: