կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-18 14:55
Քաղաքական

Ահազանգ. սփյուռքահայերի համար այլեւս գոյություն չունի Արցախ մուտքի «տուրիստական վիզան»

Ահազանգ. սփյուռքահայերի համար այլեւս գոյություն չունի Արցախ մուտքի «տուրիստական վիզան»
ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոպյանն ահազանգում է, որ սփյուռքահայերի համար այլեւս գոյություն չունի Արցախ մուտքի «տուրիստական վիզան»։ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի ահազանգը ստորև․

«Այսօր ՀՀ-ում՝ Արցախի ներկայացուցչությունից իմացանք, որ այսուհետ Արցախի հանրապետության տարածք կարող են մուտք գործել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձինք եւ այն օտարերկրյա քաղաքացիները ովքեր բարեգործական կազմակերպության կողմից են գնում աշխատանքներ ծավալելու նպատակով։ Այլեւս գոյություն չունի «տուրիստական վիզա», որով սփյուռքահայությունը կարող էր մուտք գործել Արցախի Հանրապետության տարածք։
Նման որոշումներ միայն նպաստում են Արցախի մեկուսացմանը եւ հանդիսանում են լուրջ սպառնալիք Արցախի Հանրապետության ազգային անվտանգությանը»։