|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ իշխանությունների համար Արցախ այլևս գոյություն չունի։ Գրառման մեջ ասվում է․
«Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումից հետո Ալիևը և կինը բազմաթիվ անգամներ այցելել են Շուշի, Վարանդա, այսօր էլ ընտանյոք այցելել են Հադրութ:
Նույն ժամանակահատվածում Նիկոլը ոչ մի անգամ Արցախ չի այցելել:
Ալիևը Արցախի օկուպացված տարածքներում մեկնարկել է խոշոր և արագընթաց ճանապարհների և օդանավակայանների շինարարություն, ինչպես նաև արտաքին բիզնեսին հրավիրում է Արցախ ներդրումների:
Նիկոլի «Հայաստանը» ոչ մի լուրջ կապիտալ ներդրում Արցախում ոչ անում է, ոչ պատրաստվում է անել, ոչ էլ խոսում է դրա մասին:
Ըստ այդմ Նիկոլի համար Արցախ այլևս չկա: Եթե կա՝ գնա Արցախ մի հատ, Նիկոլ»: