|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ պաշտոնաթող տասնյակ բարձրաստիճան գեներալներից սկսած ՝ զինվորականներ, իրավապահ համակարգի վերետաններ հաղորդում են տալիս, որ կարմիրբերետավորները բռնություն են կիրառել Արցախյան ազատամարտի 3 պատերազմների մասնակից պաշտոնաթող գնդապետի մասով․ ասաց Գեղամ Մանուկյանը՝ ԱԱԾ-ի դիմաց հավաքի ժամանակ։
«Երկու շաբաթ է անցել, բերանները ջուր առած՝ վեր ընկած են։ Բանակը մեր երկրում 30 տարի եղել է փայփայանքի հիմնական առարկա։ Պետք է լուրջ ամոթանք ասել բոլոր այն ուսակիր սպաներին, որոնք տեսնում են՝ ինչ է կատարվում ու լռում են, և ովքեր եղել են դեռ երեխա, երբ այսօրվա բռնության ենթարկված գնդապետն իր երիտասարդ կյանքը «Սիսական» ջոկատում կարող էր վտանգել, բայց նրանք աչք են փակում, թե ինչպես է կարմիր գլխարկը դրած ինչ-որ մի թերուս բռնություն գործադրում»,- նշեց նա։