Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ լսումների ժամանակ, երբ քննարվում էր կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է լրացուցիչ ջուր վերցնել Սևանա լճից ոռոգման համակարգերի համար, «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի համահեղինակ Գագիկ Թադևոսյանը հարց ուղղեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանին` ասելով. «Սևանի մասին» օրենքն էլ ինչո՞ւ է ընդունվել, եթե այդ օրենքը նախատեսում է բացառել Սևանա լճի բացասական հաշվեկշիռը, իսկ ներկայացվող նոր օրենքով չի բացառվում բացասական հաշվեկշիռը: Չընդունեիք օրենքը և Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացումը թողեիք Աստծո պարգևին: Անգամ հիմա, եթե չբարձրացնենք Սևանի ջրի մակարդակը, այլ կանգնեցնենք այն, կրկին չենք խուսափում ճահճացումից: Սևանն այլևս այն ունիկալ Սևանը չէ: Կապուտակ հրաշքը բոլորինս է, չէ՞: Բայց այս օրենքների արդյունքում մի քանի տարի հետո կկորցնենք այդ հրաշքը` որպես խմելու ջրի պահեստ»:
Անդրանիկ Անդրեասյանը նշեց, որ նոր օրենքով նախատեսվող ջրառը էական ազդեցություն չի ունենալու Սևանի ջրի մակարդակի վրա, որովհետև ջրի մակարդակը նախատեսվածից ավելի է, որովհետև լինում են տարիներ, երբ առատ տեղումների հետեւանքով հսկայական ջրի մուտք է լինում դեպի Սևանա լիճ:
«Դրական եմ վերաբերվում այս օրենքին, որովհետև արդյունքում լսումներ ու քննարկումներ են կազմակերպվում, տարբեր կարծիքներ են հնչում: Իսկ նախկին տարիներին, երբ Սևանից միլիարդներով ջուր էին տանում, այդ ժամանակ ոչ մի քննարկում էլ չկազմակերպվեց: Արփա-Սևանն էլ դեռ երկար տարիներ կծառայի մեր սերունդներին, որովհետև այդ ուղղությամբ կառավարությունը մշակում է երկարաժամկետ վարկային ծրագրեր»,- ասաց Անդրանիկ Անդրեասյանը: