Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցեց Սևանի ափամերձ տարածքների մաքրման թերի աշխատանքների մասով (այնուհետև անհեթեթ պատճառաբանություններով գործը կարճեցվեց), ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ու նրա ենթակաները շտապեցին իրավապահների մոտ արդարանալ, թե անհնար է մարդկային ուժերով Սևանա լճի ափերը մաքրել, դրա համար էլ հատուկ տեխնիկա են բերել, և կփրկեն իրավիճակը:
«Վոթերմաստերկլասիկ» եվրոպական անունով մի թանկարժեք սարքավորում գնվեց շուրջ 600 հազար եվրոյով, որպեսզի Սևանը փրկվեր (տեխնիկան պետք է արմատախիլ աներ ջրի տակ մնացած ծառերի կոճղերը, թփերն ու խոտերը): Սակայն այդ տեխնիկան չի ծառայում նպատակին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` այն օգտագործում են Սևանա լճի ափին ամառանոցներ ունեցող պաշտոնյաները`«իրենց բաժին» Սևանը մաքրելու համար: Իսկ այն վայրերը, որտեղ պետք է աշխատեր մեքենան, զզվելի ճահիճ են հիշեցնում: