Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը» հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով անվտանգային ահագնացող մարտահրավերների և տարածքային կորստի նոր սպառնալիքի առկայության պայմաններում ՀՀ իշխանությունների ցուցաբերած կեցվածքը։
Հայտարարությունում ասվում է․
«Փայլուն» քաղաքականություն ենք որդեգրել՝ բանակցում ենք: Արցախը փաստացի հանձնեցինք թշնամուն՝ բանակցում ենք: Թուրքը վաղուց երկրի բուն տարածքում է՝ բանակցում ենք: Քաղաքացիական անձ, թե զինվորական են առևանգում, գերեվարում՝ բանակցում ենք: Մարդկանց ունեցվածքը, ինչքը խլում, տանում են՝ բանակցում ենք: Փակել են Իրան-Հայասատան միջպետական ճանապարհը՝ բանակցում ենք:
Շրջափակման մեջ են հայտնվել հայկական գյուղերը՝ բանակցում ենք: Սևանն ու Երևանն են ուզում… բանակցելո՞ւ ենք: Ակնհայտ է, որ անվերջ զիջումներով ու անիմաստ բանակցություններով վերջնականապես կործանում ենք հայրենիքը, իրականութուն դարձնում պանթուրքիստական գաղափարը»: