Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի ոսկու համանուն հանքավայր տանող ճամփեզրերին բլրակներ են գոյացել ոսկու հանքաքարից առանձնացված դատարկ ապարներից:
Ըստ «Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանի` իրենք յուրաքանչյուր 6 ամիսն մեկ այդ տարածքում մոնիտորինգ են իրականացնում. «Արդյունքում պարզել ենք, որ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ թափոնների կուտակումները երկարում են 600 մետրով ու արդեն հասնում են համայնքին: Դրանք անունով են դատարկ ապարներ, սակայն դրանց մեջ կան արսեն, անտիմոն, կադմիում եւ վանադիում, որոնք առաջին կարգի թունավոր նյութեր են»:
Զառաֆյանի պնդմամբ` արդեն չորրորդ տարին է, ինչ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությունն այդ ընկերությունում եւ ոսկու հանքավայրում ստուգումներ չի իրականացնում, իսկ թե ինչն է պատճառը` անհայտ է:
«Երկիր»-ին հայտնի դարձավ, որ, անկախ փորձագետների ուսումնասիրության համաձայն, վերը նշված թունավոր նյութերն արդեն կուտակված են նաեւ այդ տարածքով հոսող Սոթք գետի հատակում, որի ջրերն էլ լցվում են Սեւանը: