|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Բրիտանացի փորձագետները համարում են, որ ՄԱԿ-ի փորձագետների զեկույցը ապացույցներ չի պարունակում, որ քիմիական զենքը Սիրիայում կիրառել է Բաշար Ասադի վարչակազմը. հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի փորձագետները հաստատել են, որ Դամասկոսի մերձակայքում օգոստոսի 21-ին զարին է կիրառվել: Փորձագետների պատրաստած զեկույցը երկուշաբթի օրը ներկայացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
«Հաստատվել է, որ 1988 թվականին Սադամ Հուսեյնի կողմից քիմիական զենքի կիրառումից հետո, սա երկրորդ դեպքն է եւ առաջինը` 21-րդ դարում, որը քիմիական զենք է կիրառվել մեծաթիվ մարդկանց սպանելու համար»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եւ այդ քայլը որակել «պատերազմական վտանգ»: